Դինքին պետությունն է սպանել. թուրք լրագրող
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 17:59
Լրագրող Թեմել Դեմիրերը, ով Հրանտ Դինքի սպանության մեջ թուրքական պետությանն էր մեղադրել և դրա համար Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրվել էր, դատարանում կրկնել է իր խոսքերը, հաղորդում է թուրքական “Bianet” կայքը:
Ըստ Դեմիրերի`Ստամբուլում լույս տեսնող ”Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանել են ոչ թե նրա համար, որ հայ է, այլ այն պատճառով, որ ասել է` հայոց ցեղասպանություն եղել է:
Քաղաքացիական գործերով Անկարայի 2-րդ դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ թուրքականության ինքնությունը վիրավորելու համար մեղադրյալ Թեմել Դեմիրերի դատապաշտպան Լևենթ Քանաթը դատարանից պահանջել է արդարացման վճիռ կայացնել իր պաշտպանյալի նկատմամբ, քանի որ նրա հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում։ Սակայն դատարանը որոշում է կայացրել հետաձգել Թեմել Դեմիրերի նկատմամբ հետաքննությունն ու դատական գործընթացը։
Դատարանում լրագրողների հարցերին պատասխանող Թեմիլ Դեմիրերը նշել է, թե 2007-ին ասել է, որ Հրանտ Դինքին սպանել է պետությունը և հայոց ցեղասպանությունը եղել է։ «Ես կրկին ասում եմ, որ Դինքին պետությունն է սպանել։ Թող կրկին իմ դեմ հայց ներկայացնեն։ Այսօր բոլորն էլ գիտեն Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է թուրք լրագրողը։






Facebook
Tweet This
Email This Post
