Հակառակորդի կողմից դրսևորած ակտիվությունն ունի կոնկրետ նպատակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 17:37

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել էր լարվածությունը: «Pastinfo.am» -ի թղթակցի այն հարցին, թե ո՞րն էր հակառակորդի կողմից նման ակտիվություն դրսևորելու պատճառը, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը միշտ փորձում է ցուց տալ աշխարհին, որ իր հակամարտությունը, իր պատերազմը ոչ թե Արցախի հետ է, այլ՝ Հայաստանի:

Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ հակառակորդը միշտ փորձում է աշխարհին համոզել, թե Հայաստանն է հարձակվել և տարածքներ գրավել։ «Այս անգամ էլ օգտվելով հարմար պահից, երբ աշխարհի լրատվությունը սևեռված էր Հայաստանի նախագահի ընտրությունների վրա, նա այդ օրերին սահմանում սադրանքներ կազմակերպեց, որպեսզի լուրը տարածվի՝ ևս մեկ անգամ փորձելով աշխարհին ասել, որ Ադրբեջանը կոնկրետ Հայաստանի հետ է պատերազմում, այլ ոչ թե Արցախի»,- ասաց նա:

Հեղինակ:
«Փաստինֆո»
Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply