Քոնիայում գողերը հինգ անգամ նույն տունն են թալանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 17:01

  Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը,  թուրքական Քոնիայի Մերամ շրջանում ավազակները հինգերորդ անգամ միևնույն տունն է ներխուժել: Հանցագործների անամոթությունն  այն աստիճանի է հասել, որ չորրորդ գողությունից հետո տան տեր Մեհմեդ Պեկերը տան պատերից մեկին ցուցանակ է կախել, որի վրա գրված է. «Այստեղ գողանալու ոչինչ այլևս չկա: Իզուր մի՛ անհանգստացրեք ոստիկանությանը»:

Այժմ հուսահատ տանտերը հինգերորդ գողությունից հետո նոր ցուցանակ է կախել. «Գող, ինչ աներես ես դու: Ես արդեն հոգնել եմ ցուցանակներ գրելուց, բայց դու գողանալուց չես հոգնել»:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply