Հռոմի Պապին խորհուրդ են տվել օդանավ չնստել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 16:35Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ին բժիշկները խորհուրդ են տվել սահմանափակել թռիչքները, քանի որ օդային ճամփորդությունները կարող են վատ անդրադառնալ նրա արյան ճնշման վրա:
85-ամյա հովվապետը նաև ունի քնի խանգառման խնդիրներ և մի քանի անգամ արտերկրյա ճանապարհորդության ընթացքում գիշերն անկողնուց վայր է ընկել:
Տարեվերջին Պապը նախատեսում էր մասնակցել Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, սակայն բժիշկը արգելել է նրան կատարել տրանսատլանտյան օդային ճանապարհորդություն, նշելով, որ այն կարող է վատթարացնել նրա առողջական վիճակը:
Բենեդիկտը նախորդ տարվանից ի վեր իր նստավայրում քայլում է փայտով, քանի որ ունի ձախ ազդրի և ծնկների ցավ: