Հնդկաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 16:30

Չորեքշաբթի Հնդկաստանի արհմիությունները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով ընդդեմ բարձր գների: Գործադուլի հետևանքով ամենուրեք, բացառությամբ Նյու Դելիի և Մումբայի, խափանվել է հանրային տրանսպորտի երթևեկությունը և չեն գործում մի շարք բանկեր :

Աշխատավորները մասնավորապես բողոքում են վառելանյութի թանկությունից:

Հինգշաբթի խորհրդարանական նիստում կսկսվեն  բյուջեյի մասին քննարկումները, իսկ հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի 2013/14 տարվա բյուջեի նախագիծը, որն  արդեն իսկ հասցրել է քննադատության արժանանալ:

Reuters-ին տված հարցազրույցում կառավարական պաշտոնյաներն ասել են, որ կառավարությունը պատրաստվում է 10%-ով կրճատել հանրային ծախսերը:

Վարչապետ Մանմոհան Սինգհը կոչ է արել դադարեցնել գործադուլը, սակայն մերժում է ստացել:

 

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply