ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 20, 2013 15:54

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն ընդամենը հստակեցումներ է կատարել զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունների պարտավորություններին վերաբերող հոդվածում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերի փաթեթին:

ՀՀ կառավարության առաջարկով՝ հանձնաժողովը հետաձգեց «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ նույն օրը հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply