Երկու գյումրեցիներ թունավորվել են շմոլ գազից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2013 15:21

Փետրվարի 18-ին, ժամը 22.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գյումրիի երկու բնակչուհիներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց բնակարանում ջրատաքացուցիչ կաթսայի գազի արտահոսքի հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply