Հրանուշ Խառատյան. Ժողովուրդն իր մեջ հաղթեց վարչական սիստեմի ճնշվածության սինդրոմը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 14:44

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տեսակետը  նախագահական  ընտրությունների վերաբերյալ

-Ես  մի քիչ տոնական  տրամադրության  մեջ եմ, քանի որ  տեսա, որ  հայ  ժողովուրդն  իր  մեջ բավականաչափ  ուժ գտավ  շրջանցելու  այն  տագնապները, որը  կար մինչ այդ,  և  իմ  վերլուծությամբ  կա  երկրորդ  փուլի  հնարավորություն:  Այս 37% -ը տոկոսը  վկայում է, որ  չնայած ընդդիմության  ներքին  պառակտումներին , նախընտրական  շրջանի  բազում  տարաձայնություններին, չնայած այն  բանին, որ Ր.Հովհաննիսյանը  չուներ  մարդկային  ռեալ ռեսուրս,   այդքան  շատ վստահված անձինք, ես  կարծում եմ, որ մեր  ժողովուրդը ուժ գտավ քվեարկելու արդար  և ազատ:

Մարդիկ  իսկապես  փորձում են  ընտրել  և ոչ ասել  քրեաօլիգարխիկ իրավիճակին, սա  հոգեբանական  հաղթանակ է  և  մենք  կարղ ենք  արձանագրել, որ մեզ հաջողվեց ռեալ հաղթել  իր  մեջ  վարչական սիստեմի ճնշվածության  սինդրոմը:

Քվեարկողների  մեծ մասը  քվեարկում էր  ինքն  իր համար,  իր  բարոյական արժանապատվության  համար,   հայրենիքում  իր կենսոլորտը  պահելու  համար: Գլխավորն այն էր, որ  մարդիկ  հավատացին,  իրենց  ճիշտ  ընտրությամբ  ինչ-որ բան  փոխելու  կարողությունը:

Այսօր արդեն  հրապարակում  կա  իքս  թվով  մարդ, ով որոշակի  պահանջ ունի Ր.Հովհաննիսյանից  և ես  չգիտեմ, թե  նա  ինչ  չափով կընդառաջի այդ սպասելիքին:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply