Պերուի առաջին տիկինն ավելի շատ ժողովրդականություն է վայելում, քան իր նախագահ ամուսինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 13:59

Ժողովուրդը սիրում է նրան: Երկրպագուները և քննադատները նրան համարում են երկրի համանախագահը:

Պերուի առաջին տիկին Նադին Հերելդիան քաղաքական մեծ ուժ ունի: Նա երեք որդիների մայր է և նախագահ Օլլանտա Հումալայի կինը, ում հաջողվել է ավելի շատ ժողովրդականություն վայելել քան իր նախագահ ամուսինը:

Ներկայումս Հերելդիան հավակնություններ ունի դառնալ գործող նախագահի հաջորդողը:

Առաջին տիկինը Ազգայնական կուսակցության ֆավորիտն է Հումալայից հետո, և եթե նա ընտրվի, ապա կդառնա Պերուի առաջին կին նախագահը:

Ipsos-ի տվյալներին համաձայն՝ Հերեդիայի վարկանիշը հասնում է 60%-ի, որը ամուսնու վարկանիշից 7 միավորով բարձր է:

Նախագահի պաշտոնի ստանձման առաջին ժամանակահատվածում նախագահ Հումալան մեծապես թերանում էր հռետորության մեջ: Այդուամենայնիվ,  լսելով և ուսումնասիրելով իր ելույթների ձայնագրությունները, նրան հաջողվել է յուրացնել հանրության առջև ելույթի գաղտնիքները:

Քաղաքական գործիչների կարծիքով գործող նախագահի վրա մեծ ազդեցություն ունի իր կինը:

Օրենսդիրները և քաղաքական գործիչները նրան հաճախ անվանում են  “La Presidenta”:

 

 

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply