Իսրայելացի զինվորը հրապարակել է նկար, որտեղ երեխայի գլուխը դիպուկահար հրացանի նշանառության տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 13:51

Իսրայելական բանակը հայտնել է, որ հետաքննություն է սկսում Instagram-ում իսրայելացի զինվորի կողմից մի նկար տեղադրելու առնչությամբ:

Նկարը արագորեն տարածվելուց հետո հանվել է Instagram-ից:

Լուսանկարում պատկերված էր պաղեստինցի մի երեխա, ում գլուխը զինվորի դիպուկահար հրացանի նշանառության տակ էր:

Համաձայն իսրայելական մամուլի՝ նկարը անցյալ շաբաթ ներբեռնել է 20-ամյա դիուկահար Մոր Օստոովսկին:

«Նկարը չի համապատասխանում Իսրայել պաշտպանության ուժերի վարքագծի կանոններին»,- ասվում է զինծառայության հաղորդագրության մեջ:

«Զինվորի հրամանատարները զգուշացվել են: Դեպքի առնչությամբ  կսկսվի հետաքննություն»:

Անվտանգության աղբյուրների  համաձայն՝ զինվորը հերքում է, որ նա է արել  այդ նկարը:

Իսրայելացի զինվորներն  առաջին անգամ չէ, որ համացանցում տեղադրում  են վիճահարույց նկարներ:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply