ԿԸՀ-ն հերքում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 13:46

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, փաստելով հետևյալը.

Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3:

Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:

Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply