Ստացվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի 4 դիմում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 13:44

2013թ. փետրվարի 18-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմումներ կարող էին ներկայացվել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ մինչև ս.թ. փետրվարի 19-ը` ժամը 18.00-ն:

ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սահմանված ժամկետում թիվ 2, թիվ 3 և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն  10 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին 4 և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու 47 դիմումներ են ստացել:

 

 

 

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply