Հայաստան-Ռուսաստան` 5:0

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 20, 2013 13:55

Համացանցով անցկացվող  Եվրոպայի նարդու  «Բակգամոն» մրցաձևի   թիմային առաջնությունում հաջող են խաղում Հայաստանի ներկայացուցիչները: Մեկնարկային  երկու տուրերում մերոնք հաղթել են մրցակիցներին:

Առաջնությանը մասնակցող 18 երկրների հավաքականները տեղաբաշխվել են երկու խմբերում: Դրանցից յուրաքանչյուրում ընդգրկվել է 9-ական թիմ:

B խմբում հանդես եկող  Հայաստանի հավաքականը սկզբում 4:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչներին, ապա 5:0 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ և վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply