Բուլղարիայի վարչապետը հեռացել է պաշտոնից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 20, 2013 13:24
Փետրվարի 20-ին պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը: Այդ քայլին նա դիմել է երկրում սրվող քաղաքական իրավիճակի պատճառով: Բուլղարիայի տարբեր քաղաքներում խոշորամասշտաբ ցույցեր են ծախսերի ու սոցիալական ծրագրերի կրճատման համար կաբինետի ձեռնարկած միջոցների դեմ: Բուլղարացիները հատկապես դժգոհ են էլեկտրաէներգիայի արժեքի բարձրացման պատճառով:
“Ես չեն կամենում լինել այն երկրի վարչության մասը, որի ոստիկանները ծեծում են քաղաքացիներին”,- հայտարարել է Բորիսովը:
Դիտվել է 1168 անգամ:





Facebook
Tweet This