Իռլանդիայի իշխանությունները փոխհատուցում են վճարելու “Մագթաղինցու լվացքատների” կալանավորներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 13:08Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին խոստացել է փոխհատուցում վճարել տխրահռչակ վանական ապաստարանի գործունեությունից տուժածներին: Նա ներողություն է խնդրել այն բանի համար, որ այդ ապաստարանում կանանց ստիպել են լվացք ու կար անել, իսկ չկատարելու դեպքում ծեծել են:
Ապաստարանները ստեղծվել են բարի նպատակով` “ընկած կանանց” հասարակության մեջ իրենց տեղը գտնելուն օգնելու համար: Սակայն, հետագայում այնտեղ տեղավորեցին նաև սեքսուալ բռնության ենթարկված, ինչպես նաև զարգացման խնդիրներ ունեցող կանանց ու միայնակ մայրերի:
Երկու շաբաթ առաջ այդ ապաստարանների նախկին կենվորները իշխանություններից պահանջեցին պաշտոնապես ներողություն խնդրել ու փոխհատուցել ապաստարանում անցկացրած իրենց տարիների համար, որոնք համեմատելի են եղել կալանավորների կյանքի հետ: