Գագիկ Մինասյան. «Ընտրություններն անցել են մրցակցային պայքարում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 20, 2013 12:23

“Հենարան“մամուլի ակումբում  ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նախագահական ընտրությունների արդյունքերը գնահատելիս  վկայակոչեց  հայ քաղաքացու  և միջազգային  դիտորդների  դրական  գնահատականը,  ինչին նա  միանշանակ համակարծիք է:

Ինչ սպասելիք ունի հայ  ընտրողը: “ Նրանք, ովքեր  չմասնակցեցին ընտրություններին,  ասում էին, որ  դրանք  կանցնեն առանց  ինտրիգների, սակայն  իրականաությունն այլ բան ապացուցեց, 41  ընտրատարածքներից 7-ում հաղթել է  Ր.Հովհաննիսյանը,  և սա  պետճախոս  վկայությունն է այն  ամենի, որ  ընտրություններն անցել են   մրցակցային  պայմաններում”,-ասաց Գ.Մինասյանը:

Ըստ Գ. Մինասյանի,  հետընտրական  զարգացումները կարող են զարգանալ երկու  տարբերակով՝ հաղթանակած  նախագահին շնորհավորելով,   և  մյուսը՝ ‘’հաղթանակած”  նախագահի  կողմից  իրավական  գործընթացների  զարգացման  ճանապարհով:

Հանրապետական պատգամավորի  համոզմամբ Սերժ Սարգսյանը  պետք է  կարողանա  իրականացնել  իր  առջև դրված  և  իր կողմից  տրված  խոստումները, ինչը  պետք է  կատարի նաև 37% ձայն հավաքած,  իրական,  պոտենցիալ ընտրազանգված  ունեցող ունեցող Ր.Հովհաննիսյանը:

“Առջևում ՏԻՄ ընտրություններն են և Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ակնկալիքներ ունենալ այդ  ընտրություններից: ԱԺ ընտրություններում՝  5 %, իսկ նախագահական ընտրություններում՝ 37%  հավաքելը լուրջ մարտահրավեր է, արդյոք  նա  կկարողանա  պահպանել այս  ընտրազանգվածը և  մասնակցելով ՏԻՄ   ընտրություններին արդյոք  կպահպանի այս  տոկոսը,  ցույց  կտա  ժամանակը:Նա  պետք է ապացուցի, որ  այդ քաղաքական  կապիտալի՝  ընտրազանգվածի տերն է: Եթե  Ր.  Հովհաննիսյանը կատարի  ճիշտ քաղաքական  քայլ և փորձի ապացուցել, որ  ինքը  այս  զանգվածի հույզերի արտահայտիչն է, ապա  կարծում եմ,  քաղաքական դաշտում Ր.Հովհաննիսյանն ու “Ժառանգություն“ կուսակցությունը կհամարվեն առաջին  ընդդիմադիր ուժը”,-ասաց Գ.Մինասյանը և հավելեց, որ  Սերժ Սարգսյանը չի արձագանքի Ր.Հովհաննիսյանի առաջարկին, այն է՝ հանրության առջև հայտարարել, որ  հաղթել է  ժողովուրդը:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply