Սելիմի լեռնանցքի, Սեւանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 20, 2013 10:16

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 20-ին` ժամը 09.45-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում, Սեւանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply