Օջալան. «Նա, ով ինձ այստեղ է բերել, Փարիզի սպանություններն էլ է իրականացրել»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 10:12

Վերջերս Թուրքիայի Իմրալը կղզում ձերբակալված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին այցելած Մեհմեթ Օջալանը` Ա.Օջալանի եղբայրը, հանդիպման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Նախատեսված էր, որ հանդիպումը պետք է տևեր 1 ժամ, սակայն տևել է 45 րոպե:

Մեհմեթ Օջալանը տեղեկացրել է, որ Աբդուլլահ Օջալանը քրդական հարցի լուծման համար թուրքական ղեկավարությանը ներկայացնելու է մի ծրագիր: Ա. Օջալանը, նշելով, որ քրդական հարցի լուծման ամենակարևոր գործոններից ոմանք գտնվում են Քանդիլի լեռներում և Եվրոպայում, ասել է. “Այդ մարդիկ այնտեղ են: Առանց այն էլ այդ շարժումը իրականացողները նրանք են: Թռչունի միջոցով չեմ կարող նրանց լուր ուղարկել”:

Անդրադառնալով Փարիզում  3 քուրդ կանանց սպանությանը` PKK-ի առաջնորդն  ասել է. “Նա, ով ինձ այստեղ է բերել, այդ սպանություններն էլ է իրականացրել”:

Աբդուլլահ Օջալանը կարևորել է քրդական հարցի լուծումը`ընդգծելով, որ եթե այն չլուծվի, կտուժեն ոչ միայն թուրքերը և քրդերը, այլև տարածաշրջանում ապրողները:

Նշենք, որ Թուրքական պետության և PKK-ի միջև բանակցություններ են սկսվել  զինադադար հաստատելու համար:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply