ԿԺԴՀ -ն միջուկաբաններին պարգևատրել է Փհենյան ուղեգրով ու անվաչմուշկներով զբոսանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 12:45

ԿԺԴՀ իշխանությունները միջուկային փորձարկումների մասնակիցներին որպես խրախուսական պարգև Փհենյանի ուղեգիր են հանձնել:

Հյուսիսային Կորեայում փետրվարի 12-ին “թեթև ու փոքրածավալ”, սակայն մեծ ավերածության ուժով օժտված ռումբի ստորգետնյա փորձարկումներ իրականացվեցին: Այդ գործողությունները քննադատվեցին շատ երկրների` մասնավորապես, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի ու Ֆրանսիայի   կողմից:

Գիտնականներին որպես պարգևավճար հնարավորություն է ընձեռվել մայրաքաղաք մեկնելու:

Կորեայի հեռագրագործակալությունը հայտնում է նաև, որ մասնագետները կայցելեն բաց սահադաշտ` անվաչմուշկներով սահելու: Ծրագրում այցելություն է Կիմսուսանյան հուշահամալիր, որտեղ հանգչում են պետության նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենը ու նրա որդին Կիմ Չեն  Իրը: Իսկ թե քանի մարդու են պարգևատրվում,  չեն հայտնում:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply