ԱԻՆ ինքնաթիռով Սիրիայից դուրս են բերվել 100 ռուսաստանցի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 1:30

ԱԻՆ ինքնաթիռով Սիրիայից դուրս են բերվել 100 ռուսաստանցի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ, որոնք կամենում էին հեռանալ այդ երկրից:

Դոմոդեդովո օդանավակայանում օպերատիվ շտաբ է կազմակերպվել, որտեղ աշխատում են հոգեբաններն ու բժիշկները: ”Հիմա մեր խնդիրն է բոլորին գրանցել, որոշել նրանց հետագա երթուղին, հասցնել նրանց կայարաններ և օդանավակայաններ` բնակության վայր հասնելու համար”,-ասել է ԱԻՆ վարչության պետի տեղակալ Բեսեդինը ու հավելել, որ գործնականում նրանք բոլորն էլ գնալու տեղ ունեն:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply