Ամերիկուհին միանգամից 2 զույգ երեխա է ծննդաբերել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 1:21Սբ Վալենտինի օրն ամերիկուհի Տրեսսա Մոնթվալվոն լույս աշխարհ է բերել միանգամից 2 զույգ երեխա: Նման ծնունդ բնական բեղմնավորման դեպքում հանդիպում է 70 մլն ծննդաբերությունից մեկի ժամանակ: Կարևոր է նշել, որ երեխաները բեղմնավորվել են միաժամանակ, բնական եղանակով, առանց արտամարմնային բժշկության միջամտության: 4-ն էլ տղաներ են ու իրար շատ նման: