Գունավոր մետաղի “որսորդները“ գողացել են Փարիզի արվարձանում գտնվող ռեստորանի տանիքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 20, 2013 1:05Անհայտ անձինք գողացել են Վիրոֆլ քաղաքում գտնվող ռեստորանի տանիքը: Ամենայն հավանականությամբ, գողերին գրավել է նյութը, որից պատրաստված է ռեստորանի տանիքը: Վերջին շրջանում պղնձի գինը բարձրացել է.այդ մետաղի մեկ տոննայի համար միջազգային շուկայում առաջարկվում է մինչև 8 հազար դոլար:
“Հանցագործները բարձրացել են ռեստորանի տանիք, քանդել այն շերտերով”,-հայտնում է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ “գունավոր մետաղի որսորդներին” հաջողվել է 60 քմ տանիք տանել: