Պուտինի կարծիքով հրեական փաստաթղթերի արխիվը պետք է հանձնվի Հրեական թանգարանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 20, 2013 0:46

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վեճի առարկա հանդիսացող հրեական գրքերը և փաստաթղթերը հանձնել Ռուսաստանի մայրաքաղաքում տեղակայված Հրեական թանգարանին:
ԱՄՆ դատարանը հունվարին որոշում էր ընդունել Ռուսաստանին յուրաքանչյուր օրվա համար տուգանել 50.000 դոլար, մինչև վերջինս այդ փաստաթղթերը չհանձնի Բրուկլինում տեղակայված ուղղափառ եկեղեցու Հասիդական շարժման ուղղություն հանդիսացող Հաբաթ Լյուբավիչի կենտրոն:
Ռուսաստանը պնդում է, որ դրանք պետական սեփականություն են հանդիսանում: Ռուսական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Պուտինը երեքշաբթի քննադատել է ԱՄՆ դատարանի որոշումը՝ նշելով, որ այս հարցի քննարկումները սկսում են հակամարտության տարրեր ներառել: Ներկայումս փաստաթղթերը պահվում են Ռուսաստանի պետական գրադարանի և ռազմական արխիվներում:
Պուտինի կարծիքով փաստաթղթերը պետք է հանձնվեն անցած տարի բացված Հրեական թանգարանին:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply