Թուրքիայի նախագահը հանդիպել է ասորական համայնքի հոգևոր առաջնորդի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 19, 2013 23:46
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 18-ի երեկոյան ընդունել է Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչներին, հաղորդում է Կ.Պոլսում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթը:
Թուրքիայի նախագահը ընդունել է ասորական ուղղափառ համայնքի հոգևոր առաջնորդ Յուսուֆ Չեթինին և վերջինիս ուղեկցող պատվիրակության:
Լրատվամիջոցների համար փակ հանդիպմանը մասնակցել է նաև Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։
Դիտվել է 968 անգամ:





Facebook
Tweet This