Նոր սարքը հնարավորություն կտա ոստիկաններին տեսնել պատի միջով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 23:38

Նոր համակարգչային սարքը ոստիկանության և արտակարգ իրավիճակների աշխատակիցներին ռոբոմիլիցիոների հնարավորություններ կտա:
Golden-I կոչվող սարքը իր հնարավորություններով շատ նման է Google-ի ապագա Glass ծրագրին, որը հատուկ իֆրակարմիր ճառագայթային տեխնոլոգիայի շնորհիվ հանարավորություն կտա տեսնել պատի միջով:
Սարքը աշխատում է ձայնային ազդանշաններով և գլխի շարժումներով՝ հնարավորություն տալով սարքը կրողին իրենց անհրաժեշտ տեղեկությունը ստանալ առանց ձեռքերը օգտագործելու:
Golden-i-ը ստեղծվել է ամերիկյան Kopin Corporation ընկերության կողմից:
Չնայած ընկերությունը պնդում է, որ չափազանց շուտ է սարքի գնի մասին խոսել՝ այնուամենայնիվ, այն ցուցադրվել էր անցած ամիս Լաս Վեգասում կայացած տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Նախատեսվում է, որ սարքը այս տարի վաճառքի կհանվի: Այն իր հատկություններով շատ նման է Google’s Glass-ին, որը իրենից ավելի կոմպակտ սարք է ներկայացնում և նույնպես վաճառքի կհանվի ավելի ուշ այս տարի:
Սարքը նաև հնարավորություն է տալիս կատարվածը տեսագրել՝ հետագայում դրանք հետազոտության ենթարկելու համար, ինչպես նաև կարելի է սարքի միջոցով ուղիղ կապ հաստատել այլ նմանատիպ սարքերի հետ:
Սարքը ներառում է 14 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ, որը ունի հատուկ ինֆրակարմիր ճառագայթման համակարգ՝ բարձր ջերմաստիճանի և գիշերային պայամններում տեսանելիություն ապահովելու համար:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply