Հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալներ մեկօրյա հացադուլ են հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 23:20

 Իսրայելի բանտերում գտնվող շուրջ 800 պաղեստինցի բանտարկյալներ երեքշաբթի հրաժարվել են սնվելուց՝ ի համերաշխություն չորս բանտարկյալների, ովքեր գտնվում են երկարաժամկետ հացադուլի մեջ:

Իսրայելի բանտային ծառայության խոսնակ Սիվան Վայզմանը հաստատել է, որ հարյուրավոր բանտարկյալներ հրաժարվել են նախաճաշել, սակայն իրենց ունեցած տվյալներին համաձայն հացադուլավորների թիվը հասնում է մինչև 500-ի:
Մեկօրյա հացադուլը բանտարկյալների ցուցաբերած աջակցությունն է երկարաժամկետ հացադուլի մեջ գտնվող կալանավորներին, ում առողջական վիճակը  բողոքի ցույցերի ալիք է բարձրացրել Արևմտյան Ափում:
33-ամյա Սամեր Իսսավին, 40-ամյա Տարեք Քաադան, 40-ամյա Ջաֆար Էզզեդինը և 36-ամյա Այման Շարավան հրաժարվել են սնվելուց 2-4 ամիս:
Համաձայն B’Tselem-ի հրապարակած վիճակագրության՝ 2012թ-ի վերջին իսրայելական բանտերում կան շուրջ 4500 պաղեստինցի բանտարկյալներ:
Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply