Microsoft-ը Hotmail հաշիվները վերափոխում է Outlook.com-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 23:00

Microsoft-ը երեքշաբթի հայտարարել է, որ Hotmail-ի հաշիվները կվերափոխի Outlook.com-ի:
«Այսօրվանից սկսած Microsoft-ը կարդիականացնի Hotmail-ի հաշիվները՝ դարձնելով Outlook.com», հաղորդագրության մեջ ասել է ընկերությունը:
«Արդիականությունը կընթանա առանց որևէ կտրուկ փոփոխությունների. ամեն ինչ, ներառյալ @hotmail.com էլ-հասցեները, գաղտնաբառերը, նամակները և այլն կպահպանվեն»:
Ինչպես Microsoft է տեղեկացնում՝ նախորդ վեց ամիսների ընթացքում Outlook.com-ի ակտիվ հաշիվների քանակը աճել է 60 միլիոնի, որը հնարավորություն է տալիս օգտատերերին կապվել Facebook-ի, LinkedIn-ի և Twitter-ի հետ:
Outlook.com-ը նաև կարող է մեկ նամակի միջոցով ուղարկել հարյուրավոր նկարներ և վիդեոներ:
Hotmail-ը իր գործունեությունը մեկնարկել է 1996թ-ին և համարվում է առաջին համացանցային էլեկտրոնային փոստի ծառայություններից մեկը:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply