Բրիտանացին մահացել է SARS-ի վիրուսին նման հարուցիչից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 22:50

Բրիտանայի թագուհի Էլիզաբեթի անվան հիվանդանոցում SARS-ին (ծանր սուր շնչառական համախտանիշ) նմանություն ունեցող հարուցիչից մահացել է մի տղամարդ: Հոսփիթալի տեղեկացմամբ հիվանդը մահացել է շաբաթ օրը:
Նրա երեք հարազատները նույնպես կրում են այդ վիրուսը, որը նրանցից մեկը ձեռք է բերել Մերձավոր Արևելք և Պակիստան կատարած այցից հետո:
Ֆրանսպրեսս լրատվական գործակալությանը ուղղված հաղորդագրության մեջ, հիվանդանոցը տեղեկացրել է, որ հիվանդը բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: Նա մահացել է շաբաթ առավոտյան հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթ պետություններին կոչ է արել աչալուրջ լինել վարակի տարածման նկատմամբ:
Կազմակերպությանը մինչ այժմ զեկուցվել է վիրուսով վարակվածների 12 դեպք, որից հինգը ավարտվել է մահացության ելքով:

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply