Չեխիան պաշտպանում է Ադրբեջանին՝ ընդդեմ Հայաստանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 22:05

Չեխիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեն որոշում է ընդունել Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչելու վերաբերյալ: «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը, գրում է, որ չեխական խորհրդարանի ընդունած որոշման մեջ նշվում է, որ Խոջալուի դեպքերը մարդկության հանդեպ «հանցագործություն» են համարվում, և որ Չեխիայի Հանրապետությունը կիսում է «կոտորածի» 21-րդ տարելիցը նշող ադրբեջանցիների ցավը:
Հայտնի է դարձել, որ ընդունված որոշման համաձայն Չեխիան ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության «տարածքային ամբողջականությունը» և Հայաստանից պահանջում է «հետ վերադարձնել օկուպացված ադրբեջանական տարածքները» և կատարել ղարաբաղյան հարցով միջազգային կազմակերպությունների ընդունած բոլոր որոշումները:
Այսպիսով չեխական խորհրդարանը դարձավ ԵՄ-ում առաջին օրենսդիր մարմինը, որը դատապարտեց Հայաստանին Խոջալուի դեպքերի պատճառով: Ադրբեջանական իշխանությունների հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝«Խոջալուի կոտորածի» ժամանակ՝ 1992 թվականի փետրվարի 26-ին, սպանվել է Ադրբեջանի 613 քաղաքացի, այդ թվում 106 կին, 70 ծեր և 83 երեխա, 487 մարդ հաշմանդամ է դարձել:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply