Ադրբեջանում գազի արդյունահանումը նվազում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 21:39

Ադրբեջանում “կապույտ վառելիքի” արտադրությունը համառորեն նվազում է: Այդ մասին վկայում են Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի ամենամսյա հաշվետվություններում տեղ գտած տվյալները, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնը տեղեկացրել է, որ ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նավթի արդյունահանման անկմամբ: Ադրբեջանում նավթի արդյունահանումից ստացված գազի չափաբաժինը շատ բարձր է: Իսկ համաձայն պետական վիճակագրական կոմիտերի` 2013թ. հունվարին երկրում նավթի արդյունահանումը նվազել է 2.5%-ով կամ 100.000 տոննայով:

Ըստ Ադրբեջանի նավթային հետազոտությունների կենտրոնի`Ադրբեջանում ամենաշատը գազ արտադրում է “BP-Azerbaijan” ընկերությունը: Համաձայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) տվյալների` 2011թ. (2012թ. տվյալները դեռ հայտնի չեն) երկրում արտադրվող 25,75 մլրդ մ³ գազի 11,94 մլրդ մ³-ը բաժին է հասնում “BP-Azerbaijan”-ին:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply