Ստամբուլի Սիլիվրի նահանգում բնական գազ է հայտնաբերվել, հաղորդում է թուրքական “Sabah” թերթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 21:30

“Merty Energy” գազ-նավթ որոնող և արտադրող ընկերությունը Սիլիվրիի մոտ գտնվող “ Çayırlık-1 ” հանքահորում 450-500մ խորության վրա բնական գազ են հայտնաբերել:

Ընկերությունը հայտարարել է, որ “ Çayırlık-1 ” հանքահորը փորձարկելուց հետո փորձարկվելու է նաև “Damlıca-1” հանքահորը, և այդ երկու հանքահորերից 2-3 ամսվա ընթացքում երկրի տնտեսություն օգուտ է քաղելու:

Ըստ “Sabah”-ի`այս տարի Թուրքիան արտադրելու է 700 միլիոն մ³ բնական գազ:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply