Լայնամաշտաբ ձերբակալություններ Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 21:23

Թուրքիայի 28 նահանգում ոստիկանությունը «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցություն-ճակատ»-ի (DHKP-C) դեմ լայնածավալ գործողություններ է սկսել, հաղորդում է թուրքական “T24” կայքը:
Ստամբուլի և Անկարայի հետ մեկտեղ Թուրքիայի 28 նահանգներում DHKP-C-ի դեմ ոստիկանության լայնածավալ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 167 հոգի։ Միայն Ստամբուլում ձերբակալվել է 56 հոգի, Անկարայում`33:
Հունվարի 17-ին, մեծամասամբ Թուրքիայի Անկարա, Ստամբուլ և Իզմիր քաղաքներում տեղի է ունեցել նմանատիպ համաժամանակյա հատուկ գործողության, որի արդյունքում ձերբակալվել են DHKP-C բազմաթիվ անդամներ: 7 քաղաքում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել էր ընդհանուր առմամբ 63 մարդ:

Հունվարի 22-ին Ստամբուլ և Իզմիր քաղաքներում ձերբակալվել էր 34 DHKP-C-ական:

DHKP-C-ն քրդական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1994թ. սոցիալիստական հեղափոխական խմբավորումների հիման վրա: Ճակատի դեմ իրականացված նախկին խոշոր հարվածը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, երբ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել էր  կուսակցության 100 անդամ:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply