Ընտրություններ 2013. Արարատի դատախազությունը հարուցել է քրեական գործ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 19, 2013 21:13

Արարատի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով:

Մասնավորապես`‹‹Hetq.am» ինտերնետային էջում փետրվարի 18-ին՝ ժամը 19։05-ին տեղադրված ‹‹Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արտաշատի բաժնում  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մի բնակչուհի փորձել է քվեարկել 1957 թվականին ծնված ոմն Ժանետա Գեղամյանի անձնագրով, ինչը կանխվել է եւ  կազմվել  արձանագրություն։

Քրեական գործն ուղարկվել է  Արարատի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու  համար։

Դիտվել է 1727 անգամ:
Print Friendly

Leave a Reply