5 օրում տրամադրվել է 18,7 մլրդ դրամի վարկ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2010 16:43

Մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,922,368 ԱՄՆ դոլար՝ 397.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,843,054 ԱՄՆ դոլար՝ 400.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,610,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 401.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում, ինչպես հաղորդում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 205,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 397.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 30.3 մլն ԱՄՆ դոլար:

Դիտվել է 2210 անգամ:
Print Friendly

Leave a Reply