Յեմենում ավիավթար է տեղի ունեցել, կա 12 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 20:17

Այսօր ցերեկային ժամերին Յեմենի մայրաքաղաք Սանայի կենտրոնում գտնվող վեց հարկանի մի շենքի վրա ռուսական արտադրության SU-22 տիպի ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով 12 մարդ է զեհվել: Ինքնաթռի անկման հետ մեկտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած կրակից բոցավառվել է մոտակայքով անցնող մի ավտոմեքենա, որի վարորդը ամբողջությամբ այրվելով մահացել է:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ինքնաթիռի օդաչուի առողջական վիճակի մասին տեղական մեդիայում և միջազգային գործակալություններում տեղ գտած չճշտված լուրերը շահարկումների պատճառ են հանդիսացել: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդաչուն Մուհամեդ Շաքիրն է եղել, իսկ տեղական որոշ աղբյուրներ նշել են, թե օդաչուն զոհվել է վթարից: Միջազգային գործակալություններն էլ իրենց հերթին տեղեկություն են տարածել օդաչուի փրկվելու մասին: Սակայն նրա ճակատագրի մասին դեռևս ստույգ տեղեկություն չկա:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply