Թուրքիայում համասեռական մրցավարը «Gazoz Lig»-ի հանդիպումներ կսպասարկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 20:03

Թուրքիայում սիրողական ֆուտբոլային լիգա հանդիսացող «Gazoz Lig»-ը որոշել է աջակցել ֆուտբոլային մրցավար Հալիլ Իբրահիմին, ում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան զրկել էր խաղեր սպասարկելու իրավունքին միայն այն պատճառով, որ Իբրահիմը համասեռական է: «Gazoz Lig» ֆուտբոլային կազմակերպությունը իր հայտարարության մեջ նշել է խտրականության ենթարկվողների կողքին լինելու մասին և դա ցույց տալու նպատակով մրցավար Հալիլ Իբրահիմ Դինչդաղին հրավիրել է ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու:
Ինչպես գրում է թուրքական «Radikal»-ը՝ թիմերի միջև խաղերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, և Իբրահիմը ամեն օր մեկական հանդիպում կսպասարկի:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply