Հաղթանակը ժողովրդինն է /վիդեո/

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 19, 2013 19:32

Այսօր Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իր համակիրների և լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հաղթել է ժողովուրդը:
-Այսօր ակնհայտ է, ՀՀ-ի և ողջ հայ ժողովրդի հաղթանակն է, նա իրացնելու է նոր ազգային քաղաքացիական հաղթանակը, և ոչ ոք մեր ձեռքից չի վերցնելու այդ հաղթանակը , քանի որ այն համայն հայության հաղթանակն է, այլ ոչ թե Սերժի կամ Րաֆֆու: Թող ոչ ոք չհանդգնի այն խլել մեր ժողովրդից:
Ես երեկ կեսգիշերին կոչ արեցի Սերժ Սարգսյանին, գործող նախագահին, ով մեծ ավանդ ունի արցախյան ազատամարտում, ով մեծ ավանդ ունի պետական շինարարության մեջ, /իհարկե նաև պետք է հարգել նաև թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, նրանցից ամեն մեկն իր պատասխանը տալու է/: Ես կոչ արեցի, որ դառնա առաջին նախագահը 20 տարվա ընթացքում և ունենա այնքան ներուժ, իրավունք, բարոյականություն ընդունելու ժողովրդի հաղթանակը:Ցավոք, մինչև հիմա նա չի պատասխանել: Ուշ չէ, վաղը ժամը 17:00-ին մենք միասին Ազատության հրապարակում կանցկացնենք համազգային հանրահավաք: Մինչ այդ ես առաջարկում եմ պարոն Սարգսյանին հրապարակավ հանդիպել ինձ հետ կամ մասնավոր, և միասին կազմակերպել իշխանության փոխանցումը ժողովրդին:


Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply