Օբաման ցանկանում է ստեղծել մարդու ուղեղի քարտեզ. 3 միլիարդ դոլար արժողությամբ հետազոտությունը կտևի 10 տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 23:59

Այսօր հայտնել են, որ Օբամայի կառավարությունը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր է մշակում մարդու ուղեղի աշխատանքը հետազոտելու համար:
Ըստ The New York Times-ի՝ «Ուղեղի գործունեության քարտեզը» կմշակվի պետական գործակալությունների, մասնավոր հիմնադրամների և առաջատար գիտնականների համագործակցությամբ:
Ծրագիրը կյանքի կոչող մարմինները հույս ունեն, որ ուղեղի նևրոնների ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ մտավոր հիվանդությունների պատճառները, բուժել Պարկինսոնի հիվանդությունը, նույնիսկ արհեստական ձևով ավելացնել մարդու մտավոր կարողությունները:
Ծրագրի քննադատների պնդմամբ՝ այդպիսի ծրագրի մեջ մեծ փողեր ներդնելը անիմաստ է, քանի որ այն իր առջև հստակ առաջադրանքներ չի դնում:
Դեռևս վերջնականապես պարզ չէ, սակայն սպասվում է, որ Օբաման այս ծրագրի մասին կհայտնի հաջորդ ամիս պետական բյուդջեի հրապարակման ժամանակ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչքան գումար կծախսվի ծրագրի վրա, սակայն 2003թ-ին «Մարդկային գեներ» կոչվող նմանատիպ ծրագրի շրջանակներում ծախսվել էր 3,8 միլիարդ դոլար:
Անցած շաբաթ նախագահ Օբաման հայտնել է, որ այս ծրագիրը լավագույն օրինակն է, թե ինչպես պետք է կառավարությունը ներդրումներ կատարի լավագույն գաղափարների մեջ:
«Այսօր մեր գիտնականները ուսումնասիրում են ուղեղը ալցհայմերի հիվանդության պատճառները գտնելու համար» ասել է Օբաման:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply