Թուրքիայում տանը փոքրիկ բենգալյան վագր են պահում (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 17:08

Աթաթուրքի անվան անտառային ագարակի կենդանաբանական այգում 40 օր առաջ ծնված բենգալյան վագրին՝ Կոկո Կանգոյին, որի մայրը հրաժարվել է խնամել իր ձագին, սկսել են խնամել ագարակի աշխատակիցները: Անասնաբույժը, ով մինչև վագրի մեծանալը նրան տանն է պահելու, նշել է, որ ձագի համար երեխաների պես տակաշորեր և ծծակ են օգտագործում: Կանգոն սովածանում է ամեն երեք ժամը մեկ և փնտրում կաթով լի իր շիշը:

Վագրիկի կերակրման, առողջական և մաքրության հարցերով զբաղվում են կենդանաբանական այգու աշխատակիցները, և ինչպես նշում է թուրքական «Radikal»-ը,  Կանգոն նրանց համար արդեն մի յուրատեսակ թալիսման է դարձել: Այս արտասովոր բենգալյան վագրը մարդու կողմից մեծացվող աշխարհում հաշվելի վագրերից մեկն է:

 

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply