Բրիտանացի գրողը արքայադուստր Քեյթին համարում է «արհեստական» կին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 17:03

Կրկնակի Booker մրցանակակիր,  գրող Հիլարի Մանթելը Քեմբրիջի դքսուհուն բնութագրել է  որպես «մեխանիկական ճանապարհով սարքված» արքայադուստր, որը «նախագծվել է հանձնաժողովի կողմից»:

60-ամյա Մանթելը դքսուհուն նաև անվանել է «արհեստական ժպիտ կրող խանութի լուսամուտի մանեկեն»:

Հեղինակի կարծիքով Քեյթը չունի այնպիսի առանձնահատկություններ, որին տիրապետում էր արքայադուստր Դիանան:

Նա Քեյթին դիտում է, որպես մի անձնավորություն, ում միակ նպատակն է երեխաներ ունենալ:

Մանթելը միակ կինն է, ով երկու անգամ շահել է Booker մրցանակը:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply