ՄԱԿ. Աֆղանստանում պատերազմից կանանց մահացության թիվն ավելացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 17:01

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ Աֆղանստանում բռնության զոհ դարձած կանանց և աղջիկների թիվը նախորդ տարի աճել է 20%-ով, չնայած քաղաքացիական պատահարների քանակը էականորեն նվազել է:

ՄԱԿ-ի տարեկան զեկույցին համաձայն 2012թ-ին Աֆղանստանում քաղաքացիական սպանությունների թիվը 2011թ-ի համեմատ 3131-ից նվազել է 2754-ի, սակայն 20%-ով ավելացել է աֆղան կանանց և աղջիկների մահացության և վիրավորվածների թիվը՝ 2012-ին հասնելով մինչև 560-ի:

Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործակալության տնօրեն Ջորջեթ Գանյոնի խոսքերով, կանայք  առավել հաճախ մահանում կամ վիրավորվում են ամենօրյա գործերը կատարելու ընթացքում:

ՄԱԿ-ը հայտնել է, որ մարտական զորքերի մեկնելուն պես Աֆղանստանում զինված խմբավորումները կարող են վերահաստատվել, հավելելով, որ ներկայումս երկրի որոշ տարածքներում այդպիսի խմբավորումները ավելի շատ ազդեցություն ունեն, քան տեղական աֆղանական ազգային անվտանգության ուժերը:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply