Ամերիկյան անվտանգության գործակալությունը մեղադրում է Չինաստանին կեբեռ-հարձակումներ իրականացնելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 19, 2013 16:58

Ամերիկյան անվտանգության գործակալությունը պնդում է, որ ԱՄՆ-ի և այլ երկրների՝ շուրջ 141 թիրախներից գողացվել են տեղեկատվություններ, որոնք կատարվել են Չինաստանի Շանհայի արվարձանում գտնվող ռազմակայանից իրականացվող կիբեռ-հարձակումների միջոցով:

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում տեղակայված Mandiant կորպորացիայի զեկույցի  համաձայն՝ ԱՄՆ-ի և այլ երկրների մասնավոր ընկերությունների և պետական գործակալությունների վրա կատարված կիբեռ-լրտեսությունը կարող է ուղղակիորեն առնչություն ունենալ Չինաստանի ռազմական ուժերի հետ:

Mandiant-ը տեղեկացնում է, որ կիբեռ-հարձակումներն  իրականացվել են  Ժողովրդական ազատագրական բանակի ՛՛61398 միավորման՛՛ կողմից, և հարձակումների հիմնական թիրախներն էին ռազմական պայմանագարին աշխատակիցները և էլեկտրացանցերի վերահսկման ընկերությունները:

Գործակալությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով գողացված տեղեկատվության ծավալը, հարձակումները կարելի է համարել ամենաբեղուն կիբեռ-լրտեսություններից մեկը:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply