Դեսպան Ավետ Ադոնցը ընդունել է բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 19, 2013 16:06

Փետրվարի 15-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը ընդունեց բռնցքամարտի թեթև քաշային կարգում Եվրոպայի եռակի չեմպիոն, բելգիահայ Ալեքս Միսկիրտչյանին: Դեսպանը շնորհավորեց մարզիկին` բոլորովին վերջերս Դանիայի Էսբերգ քաղաքում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հաղթանակներն ուրախություն են պարգևում ոչ միայն Բելգիայում ապրող հայերին, այլև` ողջ հայությանը: ՀՀ դեսպանը հայ բռնցքամարտիկին մաղթեց նորանոր հաջողություններ ռինգում:

Ալեքս Միսկիրտչյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին ջերմ հյուրընկալության համար, ներկայացրեց իր հետագա ծրագրերն ու անելիքները:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply