ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 2, 2010 15:25

Հունիսի 28-ին Երևանում մեկնարկելու է Եվրոպայի բասկետբոլիստուհիների C խմբի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին: Մեր երկիր են ժամանելու Անդորրայի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Շոտլանդիայի, Ուելսի և Մալթայի հավաքականները: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվել են  Հայաստան պատվիրակներ  ուղարկել: Սա չէ զարմանալին, այլ այն, որ քիչ ժամանակ է մնացել ստուգատեսի մեկնարկին, սակայն պարզ չէ, թե ովքեր են լինելու մեր  թիմի խաղացողները: Ի դեպ, ըստ կանոնակարգի թույլատրվում է ազգային թիմում ընդգրկել մեկ լեգեոնականի: Դեռևս պարզ չէ, թե Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմից որ խաղացողին կտրվի նախապատվությունը: Բացի այդ, խոսակցություններ կան, որ հանուն պատվի հնարավոր է «սարքովի» փաստաթղթեր ներկայացվեն ևս մեկ օտարազգի բասկետբոլիստուհու Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղահրապարակ դուրս բերելու համար: Թե ինչքանով է  այս ամենը համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը: Որքան էլ տարօրինակ է, առայժմ լուրջ նախապատրաստության մասին խոսք լինել չի կարող:  Նախատեսվում է, որ դա կարվի, հավաքականն ամբողջական կազմով մարզումները կսկսի մայիսի վերջից: Իսկ թե այսպես ամեն բան ուշացնելը չի խանգարի գործին, կպարզվի մրցաշարի ընթացքում:

Դիտվել է 1688 անգամ:
Print Friendly

Leave a Reply