Ոչ թե Թուրքիայում, այլ Իսպանիայում
Օրվա լուր | ankakh | փետրվարի 19, 2013 15:36
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», ձմեռային շրջանի երրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Իսպանիայում: Նախապես ծրագրվել էր, որ այն պետք է կայանա Թուրքիայում:
«Սպարտակի» ֆուտբոլիստները փետրվարի 25-ից մինչև մարտի 7-ը կպարապեն Մարբելայում, նաև երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն նորվեգական «Ռուսենբորգի» և «Մյոլդեի» հետ:
Դիտվել է 1248 անգամ:





Facebook
Tweet This