Հանդիպել են ՀՀ և ԼՂՀ արտգործնախարարները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 19, 2013 15:32

Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և  Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը իր արցախյան գործընկերոջը ներկայացրեց Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply