«Բանանցի» կազմում կփորձարկվի ուկրաինացի ևս մեկ ֆուտբոլիստ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 19, 2013 14:53

Երևանի «Բանանցը» ֆուտբոլի ակումբը Կիպրոսում շարունակում է նախապատրաստվել 2013-ի մրցաշրջանին:

Թիմը ստուգողական հանդիպումներ է անցկացնում, փորձում է գտնել իր լավագույն կազմը: Փորձարկվում են նաև արտասահմանցի ֆուտբոլիստներ:

Մարզիչ Վլադիմիր Պյատենկոյի գլխավորությամբ  «Բանանցի» կազմում շարունակում է փորձաշրջան անցնել ուկրաինացի կիսապաշտպան Պավլո Գրիշչենկոն: Փորձաշրջան է անցնելու ևս մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ՝ հարձակվող Ռոման Դեբելկոն:
«Բանանցը» Հայաստան է վերադառնալու փետրվարի 27-ին, իսկ մինչ այդ թիմը  ստուգողական հանդիպում է անցկացնելու փետրվարի 25-ին:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply