ԱԻՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել

Պաշտոնական, Օրվա լուր | | February 19, 2013 14:40

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարը ներկայացրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ համակարգում իրականացրած փոփոխութուններն ու յուրաքանչյուրին հորդորեց իր գործով զբաղվել ու վերանայել սեփական մոտեցումները` նախարարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

– Ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել, բայց պատրաստ չեմ աշխատել այն մարդու հետ, ով չի աշխատում: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործը: «911» արագ արձագանքման ծառայությունը պետք է ավելի արդյունավետ գործի: «911»-ի շրջանակներում մենք պետք է կապ հաստատենք բոլոր հանգուցային նախարարություն-գերատեսչությունների հետ: Մեր ՃԿԿ-ն պիտի կապ ունենա ոչ միայն ՀԱՊԿ,այլև Եվրամիության երկրների հետ:

Խոսելով Գառնիի դիտարանի մասին` նախարարն ասաց, որ այն պետք է նորագույն տեխնոլոգիաներով հագեցնել: Գառնին պիտի տարածաշրջանային կենտրոն դառնա:

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ Գառնիի դիտարանը տեխնիկապես հագեցնելու եւ դեֆորմոգրաֆը վերականգնելու համար նա անձամբ կապ է հաստատել Ռուսաստանի ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որտեղ դեֆորմոգրաֆների հետ աշխատանքի մեծ փորձ կա:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց հանրապետության չորս մարզեր կատարած շրջայցի ընթացքում նախարարի տված հանձնարարականների կատարման մասին եւ նշեց, որ տվյալ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Խորհրդակցության ավարտին Ա. Երիցյանը բոլոր ներկաներին շնորհավորեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, նախագահի պաշտոնում, վերընտրվելու կապակցությամբ:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply