Ջավախքի հայերին կոչ են անում չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 19, 2013 14:19Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այն է ` իշխող ՙՎրացական Երազանք՚ կոալիցիայի ակտիվիստների եւ ՙՄիացյալ Ազգային Շարժման՚ կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտոնյաների կողմից կազմակերպված հանրահավաքները , Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կողմերին կոչ է անում չապակայունացնել տարածաշրջանը եւ առաջնահերթությունը տալ տարածաշրջանում առկա հրատապ մի շարք խնդիրների լուծմանը:
Խորհուրդը նաեւ դիմում է Ջավախքի ազգաբնակչությանը լինել կազմակերպված, չտրվել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձություններին, քանզի տարածաշրջանի կայունությունը խախտելը չի բխում մեր ազգաբնակչության շահերից:
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ






Facebook
Tweet This
Email This Post
