Կարեն Գրիգորյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 19, 2013 13:46

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ  Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքի մարզապալատում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչը 4-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ  Անդրեյ Իստրատեսկուին: Գրիգորյանը միավորների իր պաշարը հասցրեց 4-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը վաստակած 3 միավորով  3-11-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply